Ապրանքային նշան
Ապրանքային նշանի գրանցում
Ապրանքային նշանով հնարավոր է դառնում տարբերել մեկ անձի ապրանքները և ծառայությունները մեկ այլ անձի ապրանքներից և ծառայություններից: Ապրանքային նշանի պահպանությունը իրավունք է, որն իրավատիրոջը տալիս է որոշակի ապրանքների կամ ծառայությունների համար ապրանքային նշանն օգտագործելու բացառիկ իրավունք:
Ապրանքային նշանի իրավատիրոջ փոփոխություն
Ծառայությունն ապահովում է ապրանքային նշանի իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից առցանց եղանակով ապրանքային նշանի իրավատերերի փոփոխությունը: Գրանցումը կատարվում է համակարգի կողմից տրամադրվող ձևանմուշով:
Ապրանքային նշանի հայտում տեղեկությունների փոփոխություն
Հայտում ներկայացված տեղեկություններում փոփոխություններ ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դրանց մասին տեղեկացնել Մտավոր սեփականության գրասենյակին։
Ապրանքային նշանի գրանցման հայտի զատում
Ծառայությունն ապահովում է երկու կամ ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար ներկայացված հայտերի բաժանումը երկու կամ ավելի , հայտերի՝ սկզբնական հայտում թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները բաշխելով այդ հայտերի միջև։ Զատված հայտերը և զատված գրանցումները պահպանում են սկզբնական հայտի կամ ապրանքային նշանի գրանցման թվականը և խնդրարկված առաջնության դեպքում՝ առաջնության թվականը, եթե այդպիսին կա։
Ապրանքային նշանի փոխակերպում կոլեկտիվ նշանի
Ծառայությունը հնարավորություն է տալիս փոխակերպելու կոլեկտիվ նշան(հայտը) անձի ապրանքային նշանի (հայտի)
Ապրանքային նշանի լիցենզիայի գրանցում
Ծառայության միջոցով հնարավոր է ապրանքային նշանի իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից լիցենզային պայմանագրով այլ անձին տրված ապրանքային նշանի օգտագործման թույլտվությունը գրանցել առցանց եղանակով։
Ապրանքային նշանի ենթալիցենզիայի գրանցում
Ծառայության միջոցով, այն անձինք, որոնք լիցենզիայի պայմանագրի հիման վրա ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն ունեն, հնարավորություն ունեն առցանց եղանակով գրանցել ենթալիցենզային պայմանագրով այլ անձին ապրանքային նշանի օգտագործման թույլտվությունը։
Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգում
Ծառայության միջոցով հնարավոր է երակարաձգել ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ՝ յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով: Ծառայության արժեքը յուրաքանչյուր լրացուցիչ ապրանքի և (կամ) ծառայության համար կազմում է 10 հազար դրամ։
Ապրանքային նշանի գրանցման զատում
Ծառայության միջոցով հնարավոր է զատել երկու և ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար գրանցված ապրանքային նշանի գրանցումը։ Զատված գրանցումները պահպանում են սկզբնական հայտի կամ ապրանքային նշանի գրանցման թվականը և խնդրարկված առաջնության դեպքում՝ առաջնության թվականը, եթե այդպիսին կա։