Ծառայության մասին
Ապրանքային նշանով հնարավոր է դառնում տարբերել մեկ անձի ապրանքները և ծառայությունները մեկ այլ անձի ապրանքներից և ծառայություններից:
Ապրանքային նշանի պահպանությունը իրավունք է, որն իրավատիրոջը տալիս է որոշակի ապրանքների կամ ծառայությունների համար ապրանքային նշանն օգտագործելու բացառիկ իրավունք:
Հաճախ տրվող հարցեր
«ՀԱՅ», «ՀԱՅԱՍՏԱՆ», «ՀԱՅԿԱԿԱՆ» բառերը և դրանց թարգմանությունները ապրանքային նշանների մեջ օգտագործելու թույլտվության համար տարեկան պետական տուրք նախատեսվա՞ծ է
Ոչ, նախատեսված չէ
Որտե՞ղ է պահպանություն ստանում ապրանքային նշանը
Ապրանքային նշանը պահպանվում է այն պետության տարածքում, որտեղ գրանցված է: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանն ունի իրավական պահպանություն միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Սա նշանակում է, որ օտար երկրներում ձեր ապրանքային նշանը կարող է օգտագործվել և նույնիսկ գրանցվել ցանկացած այլ անձի կողմից: