Թվային հարթակ Մտավոր սեփականության ոլորտի թվային ծառայությունների հարթակ
Վերադառնալ

Մեր մասին

Հարգելի այցելու,

Ողջունում ենք Ձեզ մտավոր սեփականության ոլորտի թվային ծառայությունների հարթակում։

Հարթակը հնարավորություն է տալիս առցանց դիմել գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային և սպասարկման նշանների, աշխարհագրական նշումների, ապրանքների ծագման տեղանունների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների պետական գրանցման, դրանց նկատմամբ իրավունքների փոխանցման և օգտագործման իրավունքի ընձեռման գրանցման համար:

Ծառայությունների համար կարող եք դիմել ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձանց միջոցով: